Վալերի Հովհաննիսյանը, «Արարատի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և ուրիշներ պատժվել են դերբիի հետևանքով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշումներ է կայացրել Բարձրագույն խմբի «Արարատ-Արմենիա» – «Արարատ» խաղում (4:2) տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ:

Մասնավորապես, «Արարատի» թարգմանից Վալերի Հովհաննիսյանը, ով փաստացի ակումբի տնօրենն ու գլխավոր մարզիչն է, որակազրկվել է 10 օրով մրցավարին հայհոյելու համար:

Նմանատիպ պատիժ է կիրառվել նաև «Արարատի» ներկայիս կազմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Արունա Լուկմանի նկատմամբ, ով չորրորդ մրցավարի հասցեին ոչ միայն հայհոյել է, այլ նաև սպառնալիք հնչեցրել: Լուկմանը որակազրկվել է 10 օրով:

Այդ խաղի վերաբերյալ ՀՖՖ ԿԿ-ի կայացրած բոլոր որոշումները` ստորև.

 

11/06/20թ. «Արարատ-Արմենիա»-«Արարատ» (ԲԽ105) խաղի մասին (Երկրորդ խաղակեսի սկզբում «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը VIP-օթյակից վիրավորանքներ (ոչ հայհոյանք) հնչեցրեց մրցավարների հասցեին: Խաղավերջում՝ մրցավարի կողմից «Արարատի» դարպասին 11-մետրանոց նշանակելուց հետո «Արարատի» ակումբի թարգմանիչ Վալերի Օգանեսյանի կողմից եղան հայհոյախառը վիրավորանքներ մրցավարների հասցեին: «Արարատ» թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս հայհոյում էին մրցավարներին, մեղադրում կողմնակալության մեջ: «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունան չորրորդ մրցավար Շահեն Աղայանի հասցեին հնչեցնում էր հայհոյանքներ և սպառնալիքներ (I hate you, I will find you wherever you are)`ես ատում եմ քեզ, կգտնեմ քեզ, որտեղ էլ լինես:)

ՈՐՈՇԵՑԻՆ` 4.1. 11/06/20թ. «Արարատ-Արմենիա»-«Արարատ» (ԲԽ105) խաղին («Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանի կողմից վիրավորանքներ հնչեցնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանին հայտարարել նկատողություն

4.2. 11/06/20թ. «Արարատ-Արմենիա»-«Արարատ» (ԲԽ105) խաղին «Արարատ» թիմի թարգմանիչ Վալերի Օգանեսյանի (N 26608) (հայհոյախառը վիրավորանքներ մրցավարների հասցեին հնչեցնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` թարգմանիչ Վալերի Օգանեսյանին որակազրկել մինչև 29.06.2020թ., «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 ՀՀ դրամ

4.3. 11/06/20թ. «Արարատ-Արմենիա»-«Արարատ» (ԲԽ105) խաղին («Արարատ» մի քանի ֆուտբոլիստների կողմից մրցավարներին հայհոյելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 ՀՀ դրամ

4.4. 11/06/20թ. «Արարատ-Արմենիա»-«Արարատ» (ԲԽ105) խաղին «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունայի (N 36521) (չորրորդ մրցավարի հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Լուկման Արունային որակազրկել մինչև 29.06.2020թ., «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 ՀՀ դրամ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով