Անհատական անցումներով ստեղծված գոլերը որոշիչ էին «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում (Տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են «Տոտենհեմ» և  «Մանչեսթեր Յունայթեդը»: Գրանցվել է մարտական ոչ-ոքի` 1:1:

27-րդ րոպեին լոնդոնցիների վինգեր Սթիվեն Բերգվեյնն անհատական անցում է ձեռնարկել և գրավել դարպասը: Երկրորդ կեսում հյուրերը տիրել են նախաձեռնությանը և 81-րդ րոպեին պատասխան գոլը խփել: Երկար բացակայությունից հետո փոխարինման մտած Պոլ Պոգբան գեղեցիկ հնարքով շրջանցել է Էրիկ Դայերին և ստիպել իր նկատմամբ խախտել խաղի կանոնները: Նշակետին մոտեցած Բրունու Ֆերնանդեշն անվրեպ է եղել:

Այդ ոչ-ոքիից հետո երկու թիմերն էլ մնացել են նույն տեղերում: Ժոզե Մոուրինյուի թիմը 42 միավորով 8-րդն է, իսկ Ուլե Գունար Սուլշերի թիմը 46 միավորով` 5-րդը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով