Բարձրագույն խումբ. «Նոա» ՖԱ-ն տնային խաղում հաղթեց «Լոռի»-ին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրում «Նոա» ՖԱ-ն «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալեց Վանաձորի «Լոռի»-ին։
Առաջին խաղակեսը անցավ տանտերերի տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում 33-րդ րոպեին «Նոա»-ի կազմում Դանուս Սպատառուն գլխի գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, իսկ 37-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Ռոկաս Կռուսնուսկասը, 2։0։
Երկրորդ խաղակեսում «Լոռին» ամբողջ ուժով նետվեց առաջին խաղակեսի կորցրածը հետ բերելու, 87-րդ րոպեին Ջոնել Դեսիրեն գլխի հարվածով կրճատեց հաշվի հավասարակշռությունը նվազագույնի, սակայն խաղը նրանց փրկել այդպես էլ չհաջողվեց։
Այս խաղից հետո «Նոան» վաստակեց 39 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ Վանաձորյան թիմը 36 միավորով նահանջեց 5-րդ տեղ։