Բարձրագույն խումբ. «Շիրակ»-ը տանը նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին

Ֆուտբոլի  Հայաստանի  Բարձրագույն խմբի 24-րդ  տուրում  Գյումրու «Քաղաքային»  մարզադաշտում  «Շիրակը» ընդունեց  գործող  չեմպիոն  «Արարատ-Արմենիային»։

Առաջին խաղակեսն անցավ  անչափ լարված պայքարում։   Հանդիպմանը  առաջինը  հաջողության  հասան  «Շիրակի» ֆուտբոլիստները, 35-րդ րոպեին  գոլի  հեղինակ դարձավ ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու՝ Մորի Կոնեն, գրանցելով 19-րդ գոլը իր հաշվին,  1։0։

Երկրորդ խաղակեսում թիմերը  լավ հնարավորություններ  ունեին հաշվի մեջ  փոփոխություն մտցնելու,  սակայն մինչև  մրցավարի  վերջին սուլիչը   այլևս  գոլեր  չգրանցվեցին։ «Շիրակը»  հաղթեց առաջատարին  և  ավելի սրեց  չեմպիոնական մրցավազքը։

Այս  խաղից հետո  «Շիրակը»  վաստակեց  42 միավոր և  մոտեցավ  առաջատար՝ «Արարատ-Արմենիային», որը իր ակտիվում ունի 45 միավոր։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով