«Բարսելոնան» կարևոր միավորներ կորցրեց Սևիլյայում (Տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել է երրորդ տեղում ընթացող «Սևիլյային»: Արձանագրվել է 0:0 հաշվով ոչ-ոքի:

Կատալոնական թիմը 65 միավորով մնում է առաջին տեղում, սակայն նրան հետապնդող Մադրիդի «Ռեալը» 3 միավոր պակաս ունի և բայց մեկ խաղ քիչ է անցկացրել: Հաղթանակի դեպքում «սերուցքայիններն» առաջին տեղ դուրս կգան, քանի որ անձնական խաղերում առավելություն ունեն «Բարսելոնայի» նկատմամբ:

«Սևիլյան» վաստակել է 52 միավոր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով