«Զենիթը» ջախջախեց ԲԿՄԱ-ին. Տիկնիզյանը մասնակցեց խաղին

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Զենիթը» հյուրընկալվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին և 4:0 հաշվով վստահ հաղթանակի հասել:
Արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացել է Բրանիսլավ Իվանովիչը, այնուհետև դուբլի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» նախկին վինգեր Մալկոմը: 90+4 րոպեին 11-մետրանոց հարվածով խաղի վերջակետն է դրել Սեբաստիան Դրիուսին:
«Բանակայինները» խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: 89-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Վադիմ Կարպովը:
ԲԿՄԱ-ի սան Նաիր Տիկնիզյանը փոխարինման է մտել 84-րդ րոպեին:
Պետերբուրգցիները 53 միավորով վստահորեն առաջին տեղում են, իսկ մոսկվացիները 36 միավորով մնացին հինգերորդ հորիզոնականում: