Հոլանդի դուբլը հաղթական էր «Լեյպցիգ»-«Բորուսսիա» խաղում, իսկ Լևանդովսկու դուբլը` «Բավարիայի» համար (Տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել է «ՌԲ Լեյպցիգին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Դուբլի հեղինակ է դարձել Էրլինգ Հոլանդը, ով աչքի է ընկել 30 և 90+3 րոպեներին:

Լուսիեն Ֆավրի թիմը վաստակել է 69 միավոր և ապահովել երկրորդ տեղը: Յուլիան Նագելսմանի թիմը 63 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում:

8-րդ անգամ անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճած «Բավարիան» «Ալիանց Արենայում» 3:1 հաշվով առավելության է հասել «Ֆրայբուրգի» նկատմամբ: Տանտերերի կազմում հաշիվը բացել է Յոսուա Կիմիխը, այնուհետև դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Լևանդովսկին: Հյուրերի կազմում հեղինակության գոլ է խփել Լուկաս Հյոլերը:

«Բավարիան» վաստակել է 79 միավոր, իսկ «Ֆրայբուրգը» 45 միավորով զրկվեց եվրագավաթային գոտի մտնելու հնարավորությունից` մնալով 8-րդ տեղում:

33-րդ տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Հոֆֆենհայմ» – «Ունիոն Բեռլին»` 4:0

«Մայնց» – «Վերդեր» ` 3:1

«Հերտա» – «Բայեր»` 2:0

«Պադերբորն» – «Բորուսսիա» Մ.` 1:3

«Քյոլն» – «Այնտրախտ»` 1:1

«Ֆորտունա» – Աուգսբուրգ` 1:1

«Շալկե» – «Վոլֆսբուրգ»` 1:4

Վերջին տուրը կկայանա հունիս 27-ին:

ArmenianEnglishRussian