Սարգիս Ադամյանի «Հոֆֆենհայմը» Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է Բեռլինի «Ունիոնին»:
Հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով ապաքինվում է վնասվածքից:
Այսպիսով, այդ հաղթանակի շնորհիվ «Հոֆֆենհայմը» վաստակել է 49 միավոր և ապահովել տեղը թոփ-7-ում: Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում Զինսհայմը ներկայացնող թիմը հանդես է գալու Եվրոպա լիգայում:
Ներկայումս զբաղեցրած 7-րդ տեղը որակավորման փուլի ուղեգիր է տալիս, սակայն «Հոֆֆենհայմը» հնարավորություն ունի հաջորդ տուրում շրջանցել «Վոլֆսբուրգին» և բարձրանալ 6-րդ հորիզոնական, որը խմբային փուլի ուղեգիր կտա:
Վերջին տուրում Ադամյանի թիմի մրցակիցը Դորտմունդի «Բորուսսիան» է լինելու: