Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» տասը ֆուտբոլիստով կամային հաղթանակ տարավ Երևանի «Արարատի» նկատմամբ

Ֆուտբոլի  Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ  տուրի  վերջին խաղում, լավագույն վեցնյակը եզրափակող՝ Երևանի «Արարատը» Ավանի ֆուտբոլի  ակադեմիայի մարզադաշտում  ընդունեց  «Ալաշկերտին»։

Առաջին խաղակեսն անցավ բավականին  թեժ պայքարում, նախ 13-րդ րոպեին  «Ալաշկերտի» կազմում  վերջին հույսի խախտման համար  դաշտից հեռացվեց  Կուելիոն։  Խաղակեսի 35-րդ  րոպեին  «Արարատը» անկյունայինի խացարկումից հետո  բացեցին հանդիպման  հաշիվը, գոլի հեղինակ դարձավ՝ Իվան Սպիչկան, 1։0։

Ալաշկերտցիները  մնալով տասը ֆուտբոլիստով  կարողացան  խաղակեսի  վերջում ոչ միայն  հավասարեցնել  հանդիպման հաշիվը, այլ նաև  առաջ  անցնել  հաշվի մեջ։ 43-րդ րոպեին  Ալեքսանդր Գլիշիչը հավասարեցրոց այն, իսկ 45+1-ին  Քրիստով Միտրևսկին հեղինակեց  գոլը դեպի  հանդերձարան,  1։2։

Երկրորդ  խաղակեսում  տասը  ֆուտբոլիստով խաղը շարունակող  «Ալաշկերտը»  ավելի  լավ տպավորություն  թողեց, ինչի  արդյունքում 69-րդ  րոպեին  Ալեքսանդր  Գլիշիչը իր հաշվին դուբլ  ձևակերպելով  հաշիվը  դարձրեց  1։3։

Մինչ հանդիպման ավարտը  «Ալաշկերտը»  ուներ ևս մի քանի  հնարավորություն հաշիվը ավելի խոշոր  դարձնելու, սակայն հաջող  խաղ  ցուցադրեց «Արարատի»  դարպասապահ՝  Ռևյակինը։

Այս  հաղթանակից  հետո  «Ալաշկերտը»  վաստակեց  40 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի  3-րդ հորիզոնական։ «Արարատը»   33 միավորով  եզրափակում է լավագույն վեցնյակը։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով