«Բարսելոնայի» կարևոր ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից լուրջ է

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածք ունի:

Բուժզննումը հոլանդացու մոտ աջ ոտքի մկանային վնասվածք է հայտնաբերել:

Կատալոնական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի վերականգնման մասին տեղեկություն չի նշել, սակայն տեղի մամուլը գրում է, որ կպահանջվի մի քանի շաբաթ:

Ավելի վաղ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել «Լեգանեսի» (2:0) ու «Սևիլյայի» (0:0) դեմ հանդիպումները, սակայն գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը նշում էր, որ Դե Յոնգի վնասվածքը լուրջ չէ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով