Կավանին և Մյունյեն կհեռանան ՊՍԺ-ից մինչև մրցաշրջանի ավարտը

Կավանին և Մյունյեն հրաժարվել են Չեմպիոնների լիգային մասնակցելու համար 2 ամսով երկարաձգել պայմանագրերը ՊՍԺ—ի հետ:
Օգոստոսին Չեմպիոնների լիգայի վերսկսման նախօրեին ՊՍԺ—ն կկորցնի երկու ֆուտբոլիստ:
Marca-ի փոխանցմամբ՝ հարձակվող Էդինսոն Կավանին հրաժարվել է 2 ամսով երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ, նրա պայմանագիրը լրանում է հունիսի 30-ին:
Մինչև մրցաշրջանի ավարտը ՊՍԺ—ն կկորցնի երկու հիմնական խաղացողի: հարձակվող Էդինսոն Կավանիից բացի պաշտպան Թոմ Մյունյեն ևս չի երկարաձգի պայմանագիրը և նրանք երկուսն էլ կլքեն մայրաքաղաքային ակումբը հունիսի 30-ին պայմանագրի լրանալուց անմիջապես հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»: Միևնույն ժամանակ, ՊՍԺ—ին հաջողվել է պայմանավորվել «Սևիլիայի» հետ՝ երկարաձգելով դարպասապահ Սերխիո Ռիկոյի վարձակալությունը մինչև օգոստոսի 31-ը, իսկ կիսապաշտպան Էրիկ Մաքսիմ Շուպո—Մոտինգը և պաշտպան Լևեն Կուրզավան այս ժամանակահատվածում կմնան ակումբում (նա կարող է երկարաձգել պայմանագիրը ավելի երկար ժամկետով):
Պաշտպան Տիագո Սիլվայի հետ կարճաժամկետ պայմանագիր կնքելու հեռանկարները դրական են գնահատվում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնությունն ավարտվել էր նախատեսված ժամանակից շուտ, բայց ՊՍԺ—ն կմասնակցի Ֆրանսիայի գավաթի և Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչին: