Հյու Ջեքմանը` Ֆերրարիի դերո՞ւմ. Ճանաչված ռեժիսորը լուրջ ծրագիր ունի

«Օսկարի» քառակի հավակնորդ, ամերիկացի ռեժիսոր Մայքլ Մանը նոր փորձ է կատարելու նկարահանել «Ֆերրարի» կենսագրական ֆիլմը, որը լինելու ավտոկոնցերնի հիմնադիր Էնցո Ֆերրարիի մասին: Այդ մասին հայտնում է Deadline-ը:
Նկարահանումները նախատեսված էր 2015 թվականին, սակայն այդպես էլ չի սկսվել: Այժմ Մանը ծրագրում է կինոնկարի սցենարը ներկայացնել Կաննի առաջիկա փառատոնում հավաքվող ներդրողներին: Իրադարձությունները զարգանալու են նաև ավտոմրցույթների ժամանակ:
Էնցո Ֆերրարիի դերն առաջարկվելու է Հոլիվուդի աստղ Հյու Ջեքմանին: