«Չելսին» կամային հաղթանակ տարավ և ամրապնդվեց թոփ-4-ում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Չելսին» արտագնա հաղթանակի է հասել «Ասթոն Վիլլայի» նկատմամբ:

43-րդ րոպեին դաշտի տերերն առաջ է մղել Կորտնի Հոսը: Ընդմիջումից հետո Ֆրենկ Լեմպարդի թիմը հսկայական առավելություն է ունեցել և երկու րոպեում հաշվի մեջ առաջ անցել: 60-62 րոպեների ընթացքում աչքի են ընկել Կրիստիան Պուլիշիչը և Օլիվյե Ժիրուն: Երկու դեպքում էլ գոլային փոխանցում է կատարել թիմի ավագ Սեսար Ասպիլիկուետան:

Լոնդոնյան թիմը վաստակել է 51 միավոր և մնացել չորրորդ տեղում: Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող մոտակա հետապնդողներից «Չելսին» արդեն 5 միավորով առաջ է: «Ասթոն Վիլլան» 26 միավորով մնաց նավախվերջին` 19-րդ տեղում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով