Չեմպիոնության խաղ. Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումը չփրկեց «Ժիլինային» (Տեսանյութ)

Սլովակիայի առաջնության 24-րդ տուրում «Ժիլիանան» սեփական հարկի տակ մրցել է առաջատար «Սլովանի» հետ: Չեմպիոնական պայքարը երկարաձգելու համար «Ժիլինային» հաղթանակ է հարկավոր եղել, սակայն հյուրերն առավելության են հասել 3:2 հաշվով:

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման է մտել 62-րդ րոպեին: 90+1 րոպեին նա գոլային փոխանցում է կատարել, և հաշիվը դարձել է 2:3:

Այսպիսով, «Սլովանը» դարձել է Սլովակիայի չեմպիոն: «Ժիլինան» մոտակա հետապնդողի նկատմամբ 7 միավորի առավելությամբ երկրորդ տեղում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով