Պաշտոնական. Հովհաննես Համբարձումյանը նոր թիմ ունի

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դարձել է Ֆամագուստայի «Անորտոսիսի» ֆուտբոլիստ: Կիպրոսյան ակումբը հայտարարել է 29-ամյա խաղացողի հետ 2 տարվա ժամկետով պայմանագիր կնքելու մասին:
Համբարձումյանը Կիպրոսի ամենահեղինակավոր ակումբ է տեղափոխվել տեղի «Էնոսիս Նեոնից», որի հետ նրա պայմանագրի ժամկետը սպառվել է: Նախկինում նա հանդես է եկել նաև մակդոնական «Վարդարի» և Երևանի «Բանանցից» (ներկայիս «Ուրարտու») կազմում:
Կիպրոսի ավարտված առաջնության 18 խաղում պաշտպանը 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել: