«Ռոման» պայմանագիր է առաջարկել «Տոտենհեմի» ֆուտբոլիստին

«Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»:

Իտալական ակումբի նախագահի խորհրդական Ֆրանկո Բալդինին կապնվել է բելգիացու հետ և նրան 2 տարվա պայմանագիր առաջարկել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Եթե 33-ամյա ֆուտբոլիստն ընդունի առաջարկը, նա «գայլերին» կմիանա ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ լոնդոնցիների հետ նրա պայմանագրի ժամկետը սպառվելու է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Վերտոնգենը 8 տարի է անցկացրել «Տոտենհեմում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով