«Վանը» ջախջախեց չեմպիոնական պայքարում իր գլխավոր մրցակիցներից մեկին

Հայաստանի Առաջին խմբի 27-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Վեստ Արմենիային»:
Դուբլի հեղինակ է դարձել թիմի ռմբարկու Ուիլֆրիդ Էզան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ղուկաս Պողոսյանն ու Եվգենի Գավրիլովը:
Այս հաղթանակի շնորհիվ չարենցավանցիները վաստակել են 61 միավոր և ընդհուպ մոտենալ «Վեստ Արմենիային» (63): Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը նաև մեկ խաղ քիչ է անցկացրել:
Հիշեցնենք, որ երեկվա հաղթանակի շնորհիվ «Լոկոմոտիվը» դարձել է առաջատար (64):