Աղբյուր. Ջոկովիչը կորոնավիրուսի թեստ է հանձնել. նրա կազմակերպած մրցաշարում վարակվածներ կան

Թենիսի «Մեծ սաղավարտերի» մրցաշարերի 17-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը ժամանաել է Բելգրադ, որտեղ իր ընտանիքի հետ կորոնավիրուսի վերաբերյալ թեստ է հանձնել: Պատասխանները դեռ հայտնի չեն, գրում է սերբական Sportklub-ը:

Նշենք, որ սերբ թենիսիստը խորվաթական Զադար քաղաքում մրցաշար է կազմակերպել, որի մասնակցիներից Գրիգոր Դիմիտրովը և Բորնա Չորիչը վարակվել են COVID-19-ով:

Վարակվածների թվում են նաև Ջոկովիչի ֆիտնես-մարզիչը և Դիմիտրովի մարզիչը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով