Անչելոտին մեղադրվում է «Ռեալի» կազմում աշխատելու ժամանակահատվածում 1 միլիոն եվրոյի հարկեր չվճարելու մեջ

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ՝ Կառլո Անչելոտին իրավական խնդիրներ ունի:
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել է 61-ամյա իտալացուն 1 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ:
Դատախազների մեղադրանքը կայանում է նրանում, որ Անչելոտին 2014-2015թթ. Մադրիդի «Ռեալում» աշխատելու ժամանակահատվածում խուսափլ է վճարել 1 միլիոն եվրոյի չափով եկամտահարկը:

Մադրիդյան դատախազը ենթադրում է, որ Անչելոտին թաքցրել է իր եկամուտները «որպեսզի որևէ հիմք չլինի պետական գանձարանի նկատմամաբ հարկային պարտավորություններ կատարելու համար»:

Հիշեցնենք, որ Իտալացին գլխավորում էր «Ռեալը» 2013-2015 թվականներին: Անչելոտիի հետ թիմը 2014-ին նվաճեց Իսպանիայի գավաթը, դարձավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի չեմպիոն և Սուպերգավաթակիր, ինչպես նաև նվաճեց աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով