«Արարատը» հրաժարվել է «անցանկալի մրցավար» նշել

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Բարձրագույն խմբի ակումբներին առաջարկել է ընտրել մեկական մրցավար, ով չի վարի նրանց մասնակցությամբ խաղերը:
Sportx.am-ն «Արարատի» մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ երևանյան ակումբը հրաժարվել է օգտվել այդ հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունում «Արարատն» ընթանում է 6-րդ տեղում: