SportX.am-ը առանձնացրել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ տուրի ամենահետաքրքիր փաստերը

Ֆուտբոլի Հայաստանի  Բարձրագույն խմբի   24- րդ  տուրը բավակնին  գեղեցիկ  ընթացք  ունեցավ  առաջնության մնացած  հատվածի համեմատությամբ,  գլխավոր  զարդը՝  «Շիրակի»  հաղթանակն էր  նվազագույն  հաշվով  գործող  չեմպիոն  և  առաջնության  առաջատար «Արարատ-Արմենիայի» նկատմամբ,  ինչը թույլ  տվեց  գյումրեցիներին միավորների  տարբերությունը  հասցնել  երեքի և չթողնելով չեմպիոնին  շատ առաջ անցնելու իրեն հետապնդողներից։

Շատերը  կարծում էին, որ  աստղային և շատ  ուժեղ կազմ ունեցող «Արարատ-Արմենիան» ժամանակից  շուտ կնվաճի  չեմպիոնի  տիտղոսը,  սակայն  Վարդան  Բիչախչյանի  ոչ  աստղային, բայց  աստղային  տուրեր  ապրող  «Շիրակը» խառնեց  Մինասյանի խաղաթղթերը և ստիպեց  կրկին  հաշվի նստել մրցակիցների  հետ, ինչը բնականաբար  կոգևորի  նաև երկրորդ  տեղում  գտնվող  «Շիրակին»  կրնկակոխ  հետևող  թիմերին հաջորդ  խաղերում «Արարատ-Արմենիայից»  միավորներ խլելու համար։

Ներկայումս  առաջնության  առաջատարը  ունի  45 միավոր,  իսկ  գյումրեցիները այս հաղթանակից հետո  42 միավոր  վաստակեցին,  ինչի  արդյունքում  Վարդան Մինասյանի  թիմը  արդեն  սկսեց զգալ  իրեն հետապնդող՝  «Շիրակի»  շունչը թիկունքում։  Ցանկացած  միավորի  կորուստը  հաջորդ խաղերում կարող  է  ճակատագրական  դառնալ  այդ  թիմի  համար,  չի բացառվում  որ  գլխավոր  ֆավորիտը  այսպիսի  խաղով զրկվի  նաև չեմպիոն  դառնալու  հնարավորությունից։

Զուգահեռաբար  ընթացող  խաղում,  որտեղ  հարաբերություները պարզում էին  «Նոան» և  «Լոռին»  ևս  շատ հարցերի պատասխան  տվեց։  Վանաձորյան թիմը  վերջին մի քանի, ավելի  հստակ վերջին վեցը խաղում  չի  տոնել ոչ մի հաղթանակ և  միավորներ  կորցնելով  հայտնվեց  լավագույն վեցնյակի 5-րդ  հորիզոնականում։   Աբրահամ Խաշմանյանի  հայտնվելով  շատերը կարծեցին,  որ  «Լոռին»  կապահովի իր  տեղը  գոնե  լավագույն  եռյակում,  սակայն արդեն  մրցակիցների  խաղից  երևում է,  որ  դա  արդեն շատ  դժվար  կլինի անել  հաջորդ խաղերում,  Աբրահամ Խաշմանյանին ոչինչ չի մնում  անել,  բացի  հուսալուց,  որ  իր  թիմը կկարողանա  ցուցադրել  այն խաղը, որը  հենց ինքն է  ցանկանում  տեսնել։

«Նոայի» հետ հանդիպման առաջին խաղակեսում ընտրելով  երկրորդ  համարի  տակ խաղալու մարտավարությունը բավականին  գրավիչ էր  երևում  հանդիպման սկզբնամասում,  թիմը  պաշտպանվում էր բավականին  հաջող, իսկ  ահա  հակագրոհները  այդքան էլ հաջող  չէին  ստացվում,  առջևում  հերթապահող  Ջոնել Դեսիրեն  կարծես  միայնակ «մարտի  բռնված» լիներ  մի քանի  բավականին  փորձառու  պաշտպանների  հետ։ Իսկ նրան  օգնող ֆուտբոլիստները  պարզապես  տարվելով անհատական  խաղով,  շատ  արագ կորցնում էին գնդակը, և  հնարավորություն էին տալիս մրցակցի արագ   ֆուտբոլիստներին  սուր գրոհներ կազմակերպել, ինչի  արդյունքը  եղավ  Վլադիմիր  Ազարովի  կազմակերպած արդյունավետ  գրոհի  գեղեցիկ  ավարտը, իսկ մի քանի րոպե  անց  էլ  «Նոան» նաև  երկրորդ  գնդակն ուղարկելով   վանաձորյան  թիմի  դարպասը  ավարտեց առաջին խաղակեսը, ինչու չէ նաև ամբողջ  հանդիպումը։

Այս  հաղթանակից  հետո  «Նոան»  վաստակեց  39 միավոր,  և  զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի  4-րդ հորիզոնականը և ընդամենը մեկ միավով է զիջում  երրորդ  հորիզանակնում գտնվող  «Ալաշկերտին»։  Սրանով արդեն այս թիմը լուրջ հայտ է ներկայացնում մրցանակային  տեղ զբաղեցնելու համար։  «Նոան» պայքարը շարունակում է  նաև  Հայաստանի Գավաթի  խաղարկությունում,  ինչը նշանակում է  որ  այս  թիմը  գլխավոր  ֆավորիտներից է գավաթի համար պայքարում։  Ինչ խոսք  եթե  թիմը  չեմպիոն  չդառնա   Բարձրագույն խմբում,  գերազանց և գուցե արժանի նվաճում կլինի  Գավաթային  ոսկե մեդալները։

Բարձրագույն խմբի  24-րդ  տուրի  վերջին խաղում  Երևանի  «Արարատը»  հյուրընկալեց  «Ալաշկերտին»,  որի  մարզիչը բացակայում էր պահեստայինների նստարանից,  սակայն  լարված հետևում էր  հանդիպմանը տրիբունայից, իսկ նրա պարտականությունները, որքան էլ որ զարմանալի  է, կատարում էր  ակումբի  ղեկավար՝  Բագրատ Նավոյանը։

Հանդիպման սկզբնամասում  «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նախ մնացին տասը հոգով,  ինչից  հետո  նաև  հետևեց  «Արարատի» գոլը  հյուրերի դարպասը,  ժողովրդական խոսքով ասած․ «կարկուտը  ծեծած տեղն է ծեծում» իրավիճակում  ալաշկերտցիները  նետվեցին  առաջ  և  առաջին խաղակեսի վերջում ոչ միայն հավասարեցրին  հանդիպման հաշիվը, այլ նաև  որքան էլ որ զարմանալի թվա,  առաջ  անցան հաշվի  մեջ  և  բավականին  բարձր  տրամադրությամբ  գնացին  ընդմիջման։

Երկրորդ  խաղակեսում  որքան էլ որ  անսովոր էր  երևում, սակայն «Ալաշկերտը»  տասը ֆուտբոլիստով ավելի լավ  տպավորություն էր  թողնում,  քան  «Արարատը»։  Թիմը ավելի շատ էր  սուր  գրոհներ կազմակերպում, նույնիսկ «Արարատի»  դարպասապահ՝ Ռևյակինը մի քանի  ֆանտաստիկ  սեյվերով փրկեց իր  թիմին։  Այնուամենայնիվ  հյուրերը  կրկին գրավեցին  «Արարատի» դարպասը,  Ալեքսանդր Գլիշիչը  հիանալի  տեխնիկա ցուցադրելով  հաշիվը դարձրեց 1։3  և  վերջակետ  դրեց  այս  հանդիպմանը, իսկ  «Արարատին» ստիպեց վերջնականպես մոռանալ մրցանակային  տեղ  զբաղեցնելու բոլոր  հույսերը։  Ինչ  վերաբերվում է  «Ալաշկերտին»,  թիմը  վաստակեց  40 միավոր,  և գտնվում է  մրցաշարային  աղյուսակի  երրորդ  հորիզոնականում, ու գուցե կկարողանա  պայքարել նաև բաղձալի  չեմպիոնության համար։

Ամփոփելով 24- րդ  տուրը, պարզ դարձավ, որ  չեմպիոնության համար  կպայքարեն արդեն չորս  թիմ՝ «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Ալաշկերտը» և ինչու ոչ նաև «Նոան»։  Իսկ  եթե  «Լոռին»  ցանկանում է  մրցաշարային աղյուսակում  գոնե բարձր  հորիզոնականներ  զբաղեցնել,  ապա  պետք է  «դողա»  ամեն միավորի համար։  «Արարատը»  ամենայն հավանականությամբ  այլևս  չի կարողանա  դիմադրել  առաջատարների  «ճնշմանը»  և  գուցե  ուժերը  արդեն  փորձի  հաջորդ  մրցաշրջանում։

Հեղ․ Արսեն Բարսեղյան

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով