Հայտնի է` որքան կկազմի Մեսսիի աշխատավարձը «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրով

«Բարսելոնան» և թիմի ավագ Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կնքելու բանակցությունների ավարտական փուլում են: Marca-ն տեղեկացնում է, որ արգենտինացու հայրը` Խորխե Մեսսին կատալոնական ակումբի Ժոզեպ Բարտոմեուի հետ արդեն մանրուքներն են քննարկում:

Աշխատավարձի հարցում կողմերը նույնպես արագորեն են համաձայնութնան հասել: Այն մնալու ներկայիս աշխատավարձի չափ` տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 54 միլիոն եվրո:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը, սակայն կկազմվի 1+1+1 տարիների համակարգով: Դա Մեսսիին հնարավորություն կտա յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի  10-ը հայտնել ակումբին հեռանալու ցանկության մասին, և այն լքել ազատ խաղացողի կարգավիճակով: Հարձակվողն այդպես ցանկանում է խուսափել պայմանագրային պարտավորությունից, եթե զգա, որ այլևս էլ չի կարողանում շարունակել բարձր մակարդակում խաղալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով