Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը լքեց գլխավոր մարզչի պաշտոնը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանն այլևս «Լվովի» գլխավոր մարզիչը չէ:
Ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սպառվել է հայ մասնագետի հետ պայմանագրի ժամկետը և այն չի երկարաձգվել: Հեռացել են նաև մարզչական շտաբի մյուս անդամները:
40-ամյա մասնագետը «Լվովը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերին, երբ թիմն Ուկրաինայի առաջնության վերջին տեղում էր: Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 15 խաղում «առյուծները» 3 հաղթանակ են տոնել, 5 ոչ-ոքի գրանցել և 7 պարտություն կրել:
Մելիքյանը կարողացել է թիմին հեռացնել վերջին տեղից, որը միակ վտանգավոր գոտին է առաջնությունում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հայ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Կիևի «Դինամոն»: