Աղբյուր. Եղիշե Մելիքյանը կգլխավորի «Ալաշկերտը»

Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը նշանակվելու է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ: Այդ մասին հայտնում է ուկրաինական Footboom-ը:
40-ամյա մասնագետը 2 օր առաջ հեռացել է ուկրաինական «Լվովից», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է: Նա այդ թիմի ղեկը ստանձել է, երբ այն Ուկրաինայի առաջնության վերջին տեղում էր, և կարողացել է հեռացնել վտանագվոր գոտուց:
Հայաստանի առաջնության 24-րդ տուրի «Արարատ» – «Ալաշկերտ» խաղում (1:3) հյուրերի գլխավոր մարզչի պարտականությունները փաստացի կատարում էր ակումբի հիմնադիր-նախագահ Բագրատ Նավոյանը: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը նստած էր տրիբունայում: