«Գանձասար-Կապանը» դեմ է անցանկալի մրցավար ընտրելու պրակտիկային

«Գանձասար-Կապանը» հրաժարվել է օգտվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկից և ընտրել մեկ մրցավարի, ով չի սպասարկի նրանց մասնակցությամբ խաղերը:
Sportx.am-ին հայտնի դարձավ, որ «արջերը» նամակ են գրել ֆեդերացիա, որում դեմ են արտահայտվել նման պրակտիկային:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն Հայաստանի առաջնության ակումբներին առաջարկել է ընտրել մեկական «անցանկալի մրցավար», ով չի վարի նրանց մասնակցությամբ խաղերը: