Երկու դուբլ. «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Բարնլին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է «Բարնլիին» և 5:0 հաշվով հաղթանակի հասել:

Դուբլի հեղինակ են դարձել Ֆիլիպ Ֆոդենը և Ռիյադ Մարեզը: Հատկապես գեղեցիկ է եղել ալժիրցու առաջին գոլը` անհատական անցումով: Մեկ անգամ էլ աչքի է ընկել Դավիդ Սիլվան:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակել է 63 միավոր շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը: «Բարնլին» 39 միավորով մնաց 11-րդ հորիզոնականում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով