Կամո Հովհաննիսյանն ու Վագներ Լավը` թիմակիցներ. բրազիլացին տեղափոխվում է «Կայրաթ»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին հարձակվող Վագներ Լավը կարիերան շարունակելու է «Կայրաթում»: Բրազիլացին իր ինստագրամյան էջի միջոցով հայտնել է, որ տեղափոխվում է ղազախական ակումբ:

36-ամյա ֆուտբոլիստը նախորդ շաբաթ խզել է պայմանագիրը «Կորինտիանսի» հետ: Վագները բանակցել է նաև ԲԿՄԱ վերադառնալու կապակցությամբ, սակայն ընտրել է «Կայրաթը»:

Հիշեցնենք, որ ղազխական թիմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով