«Միլանը» տպավորիչ հաղթանակ է տարել և մոտեցել եվրագավաթային գոտուն (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է «Լեչեին» ու 4:1 հաշվով հաղթանակի հասել:

«Ռոսոներիի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Սամուել Կաստիլյեխոն, Ջակոմո Բոնավենտուրան, Անտե Ռեբիչը և Ռաֆայել Լեաուն: Տանտերերի կազմում միակ գոլը 11-մետրանոցի շատ վստահ իրացումով հեղինակել է Մարկո Մանկոզուն:

Այսպիսով, Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակել է 39 միավոր և հավասարվել եվրագավաթային 6-րդ տեղը զբաղեցնող «Նապոլիին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Լեչեն» 25 միավորով մնաց 18-րդ հորիզոնականում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով