Ռոնալդուն և Դիբալան հաղթանակ պարգևեցին «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել է «Բոլոնյային»: Թուրինցիներն առավելության են հասել 2:0 հաշվով:

23-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք են ստացել Մատեյս դե Լիգտի նկատմամբ խախտման համար: Կրիշտիանու Ռոնալդուն նշակետից անվրեպ է եղել: 36-րդ րոպեին Պաուլո Դիբալան գեղեցիկ հարվածով կրկնապատկել է հաշիվը:

«Ծեր սինյորան» խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով: 90+1 րոպեին ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվել է Դանիլոն:

Մաուրիցիո Սարրիի գլխավորած թիմը վաստակել է 66 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդող «Լացիոն» 4 միավոր քիչ ունի, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

«Բոլոնյան» 34 միավորով 10-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով