VBet Գավաթ. Հետաքրքիր անոնս պատասխան խաղերից առաջ

Երկարատև  դադարից  հետո  վաղը  երեկոյան կմեկնարկեն ֆուտբոլի  Հայաստանի VBet Գավաթի խաղարկության  կիսաեզրափակիչ  պատասխան երկու հանդիպումները։  Նախ ժամը՝  17։30-ին  «Նաիրի» մարզադաշտում  «Նոա»-ն  կհյուրընկալի  «Ուրարտու»-ին, իսկ  ժամը՝  19։45-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա  «Գանձասար-Կապան» — «Արարատ-Արմենիա»  հանդիպումը։ Այս թիմերի  միջև  առաջին հանդիպումները, որոնք  կայացել էին  մարտի 11-ին  ավարտվել են  «Նոա» ՖԱ-ի  և  «Արարատ-Արմենիայի»  նվազագույն առավելությամբ։

Թիմերի հնարավորությունները  պատասխան խաղերից  առաջ։

Հայաստանի Բարձրագույն խմբի  ձևաչափը  փոխելուց  հետո  ձևավորվեց  լավագույն վեցնյակը,  որտեղ  հանդես  են գալիս՝  «Արարատ-Արմենիան» և  «Նոա» ՖԱ-ն։ Իսկ արդեն մրցաշարային աղյուսակի  ստորին  հատվածում  են գտնվում «Գանձասար-Կապանը» և  «Ուրարտուն»։  Առաջին հայացքից  թվում է, որ  ստորին  հատվածում  գտնվող  թիմերը առաջին հանդիպումներից հետո  այլևս  չեն կարող  հաջորդ  փուլի  ուղեգրի մասին  նույնիսկ  մտածել,  քանի  որ  չունեն  բավականին  շատ խաղային պրակտիկա  և խաղային մակարդակ  որպիսի  հետ  բերեն  առաջին  խաղերում  կորցրածը։  Լավագույն վեցնյակում  գտվող  թիմերը բավականին  թեժ  պայքար  են  ձևավորել,  և  ամեն խաղում հանդես են գալիս  ինչպես  եզրափակիչներում։

«Նոա» ՖԱ  —  «Ուրարտու»

«Նոա» ՖԱ-ն  գտնվում է  գերազանց  մարզավիճակում,  Բարձրագույն խմբի վերջին  խաղում  «Լոռիի» հետ, այդ թիմը  ևս մեկ անգամ ապացուցեց, որ  պայքարում է  միայն բարձր  հորիզոնականների համար, և ինչու ոչ  պատմության մեջ  առաջին անգամ  թիմը  կպայքարի գավաթի  նվաճման համար, ինչը  մեծ և արժանի նվաճում  կլինի  Իգոր Պիկուշչակի թիմի համար։  Իսկ  պատասխան խաղից  առաջ  ունենալով  նվազագույն  առավելություն, այն էլ տնային խաղում  «Նոա» ՖԱ-ն  ավելի  հանգիստ և  սառնասիրտ կմոտենա  խաղին,  և առաջին հերթին կփորձի  անառիկ պահել  սեփական  դարպասը,  քանի  որ  իր մրցակից  «Ուրարտուն»  այլևս կորցնելու  ոչինչ  չունի, և փորձելու է  ամեն գնով  հետ  բերել  կորցրածը, թե՛  Բարձրագույն խմբում և  թե՛  այս  թիմերի միջև  կայացած  առաջին խաղում։

«Գանձասար-Կապան»  —  «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան»  Բարձրագույն  խմբի վերջին խաղերում  միավորներ  կորցրեց։  Իսկ  վերջին խաղում  Գյումրու «Շիրակից» կրած  պարտությունը ավելի սրեց  առաջնության  վերջնամասը  չեմպիոնության համար  պայքարում։  Գավաթային խաղում  Վարդան Մինասյանի մրցակցին  չես  համեմատի  Վարդան  Բիչախչյանի  թիմի  հետ,  սակայն  կապանցիները   պայքարել  գիտեն  և  ցանկացած մրցակցի  դեմ խաղում են կարծես  վերջին անգամ։ «Արարատ-Արմենիային»  միանշանակ  հեշտ խաղ  չի սպասվում, «Գանձասար-Կապանը»   ևս  կորցնելու  ոչինչ  այլևս  չունի,  և  Բարձրագույն խմբում անհաջողությունից  հետո թիմի  համար  մեծ մխիթարանք կլինի   հայտնվել  եզրափակիչում։

Այնուամենայնիվ  եկեք  չբացառենք  նույնիսկ անհնարինը,  ֆուտբոլում  եղել են այնպիսի  coomback  հանդիպումներ,  որոնք  գրվել են  ֆուտբոլի  պատմության ամենահիշարժան  էջերում։  Անկախ այս  թիմերի մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիքերի, մենք  դիտելու ենք  ուղղակի  ֆանտաստիկ և դիտարժան  ֆուտբոլ, պայքար ամեն  սանտիմետրի  և գնդակի  համար։

Հաջողություն ենք  մաղթում կիսաեզրափակչում հայտնված  բոլոր  թիմերին,  և  թող  հաղթեն ուժեղագայունները։

Հղ․ Արսեն Բարսեղյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով