«Անբացատրելի». Տյագոն վերջին պահին հրաժարվել է պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան անսպասելիորեն հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:

Sport Bild-ի լրագրող Կրիստիան Ֆալկը գրում է, որ մյունխենցիների ու 29-ամյա ֆուտբոլիստի միջև նոր համաձայնագրի բոլոր կետերը համաձայնեցված են եղել, սակայն ակումբի ղեկավարության հետ զրույցում կիսապաշտպանը կասկածներ է ունեցել: Նա ասել է, որ չի կարող բացատրել այդ ներքին զգացողությունը:

Աղբյուրը գրում է` Տյագոն իր թիմակիցներին ասել է, որ ուզում է տեղափոխվել «Լիվերպուլ»:

Այժմ «Բավարիան» կարող է դիտարկել Ալկանտարայի տրանսֆերը վաճառելու տարբերակը, քանի որ նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնում է ընդամենը մեկ տարի: Գերմանացիները Տյագոյին գնահատում են 60-80 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» սանը Մյունխենում է խաղում 2013 թվականից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով