Երկար դադարից հետո Մոուրինյուի «Տոտենհեմը» վերջապես հաղթեց, «Լեսթերը» կրկին սայթաքեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում կայացել է «Տոտենհեմ» – «Վեսթ Հեմ» լոնդոնյան դերին: Տանտերերն առավելության են հասել 2:0 հաշվով:

64-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Թոմաս Սոուչեկը, իսկ 82-ին Հարի Քեյնը կրկնապատկել է հաշիվը:

Այսպիսով, Ժոզե Մոուրինյուի թիմը բոլոր մրցաշարերում առանց հաղթանակների անցկացրած 7 անընդմեջ խաղերից հետո վերջապես 3 միավոր է վաստակել: ԱՊԼ-ում «Տոտենհեմը» 45 միավորով բարձրացել է 7-րդ տեղ: «Վեսթ Հեմը» 27 միավորով 17-րդն է:

Խաղային օրվա մյուս մրցավեճում երրորդ տեղում ընթացող «Լեսթերը» չի կարողացել պարտության մատնել «Բրայթոնին»: Արձանագրվել է 0:0 հաշվով ոչ-ոքի:

Հյուրերը 11-մետրանոց հարված արդյունավետ չեն իրացրել: Նշակետից Նիլ Մոպեի կատարած հարվածից հետո Կասպեր Շմեյխելը որսացել է գնդակը:

«Լեսթերը» վաստակել է 55 միավոր, իսկ «Բրայթոնը» 33 միավորով 15-րդ հորիզոնականում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով