«Լևանտե» – «Ատլետիկո» խաղում որոշիչ է դարձել ինքանգոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ատլետիկոն» 1:0 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Լևանտեի» նկատմամբ:
Որոշիչ է դարձել 15-րդ րոպեին Մարկոս Լյորենտեի փոխանցումից հետո Բրունո Գոնսալեսի ինքնագոլը:
Երրորդ անընդմեջ հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի թիմն արդեն ունի 55 միավոր և բարձրացել է երրորդ հորիզոնական: վալենսիացիները 38 միավորով 11-րդ տեղում են: