Հաղթական հեթ-տրիկ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում, այլ արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության է հասել «Շեֆֆիլդ Յունայթեդի» նկատմամբ:
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Անտոնի Մարսիալը: Նրան երկու գոլային փոխանցում է կատարել Մարկուս Ռեշֆորդը, իսկ ևս մեկն Աարոն Վան-Բիսական:
Ուլե-Գուար Սուլշերի թիմը վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է հինգերորդ տեղը: «Շեֆֆիլդը» 44 միավորով նահանջել է 8-րդ հորիզոնական:
Զուգահեռաբար անցկացված խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Վուլվերհեմփթոն» – «Բորնմուտ»` 1:0
«Նորվիչ» – «Էվերթոն»` 0:1
«Նյուքասլ» – «Ասթոն Վիլլա»` 1:1: