Յոկիչը վարակվել է կորոնավիրուսով

«Դենվեր Նագեթսի» առաջատար Նիկոլա Յոկիչի հանձնած թեստը կորոնավիրուսի վարակ է ախտորոշել: Այդ մասին հայտնում է ESPN-ի ինսայդեր Էդրիեն Վոջնարովսկին:

Բասկետբոլիստը դեռ մնալու է Սերբիայում և նվազագույնը մինչև այս շաբաթվա վերջ չի վերադառնալու ԱՄՆ: Նրա մոտ COVID-19 հայտնաբերվել է դեռ նախորդ շաբաթ, սակայն այդ մասին չի հայտարարվել: Կենտրոնականի մոտ ախտանշաններ չկան:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Յոկիչը Բելգրադում կոնտակտի մեջ է եղել աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ, ով նույնպես վարակվել է կորոնավիրուսով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով