VBet Գավաթ. «Գանձասար-Կապան»-ը համառ պայքարում պարտվեց «Արարատ-Արմենիա»-ին

Ֆուտբոլի Հայաստանի VBet Գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց «Արարատ-Արմենիային» ։
Հանդիպումը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Առաջին խաղակեսում հյուրերը կարողացան բացել հանդիպման հաշիվը, 29-րդ րոպեին անկյունայինի խաղրակումից հետո գոլի հեղինակ դարձավ՝ Անջելո Մենեզեսը, 0։1։
Երկրորդ խաղակեսում «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները մնացին տասը ֆուտբոլիստով, դաշտից հեռացվեց՝ Դավիթ Տերտերյանը։ Խաղավերջում «Արարատ-Արմենիան» նաև կրկնապատկեց խաղի հաշիվը և վերջակետ դրեց հանդիպմանը, 90-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Յոհան Գուֆֆրանը, 0։2։
Այսպիսով «Արարատ-Արմենիան» հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3։0 հաշվով, և անցավ VBet գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի «Նոա» ՖԱ-ի հետ։