VBet Գավաթ. «Նոա» ՖԱ-ն հաղթեց «ՈՒրարատու»-ին և դուրս եկավ եզրափակիչ փուլ

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի VBet Գավաթի  կիսաեզրափակիչ պատասխան    հանդիպումները։ Օրվա առաջին խաղում  «Նոան» «Նաիրի»  մարզադաշտում  հյուրընկալեց «Ուրարտուին»։

Առաջին խաղակեսի հենց  սկզբում  «Նոայի» ֆուտբոլիստները  բացեցին հանդիպման հաշիվը, 11-մետրանոց տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ՝ Մաքսիմ Մայրովիչը։  Հանդիպման 20-րդ րոպեին «Նոայի» կազմում կոպիտ խաղի  համար  կարմիր քարտ ստացավ՝ Յուրի Գարեգինյանը, իսկ  նշանակված  տուգանային հարվածը  գեղեցիկ գոլով եզրափակեց՝ Եվգենի Կոբզարը, 1։1։

Երկրորդ խաղակեսում քանակական  առավելություն  ստացած «ՈՒրարտուն» թվում էր թե կկարողանար  փոխել հանդիպման  հաշիվը, սակայն  78-րդ  րոպեին  դա  արեցին «Նոայի»   ֆուտբոլիստները։  Մաքսիմ Մայրովիչի ձախ  եզրից կատարած գեղեցիկ անցումից և փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ՝ Դմիտրի Լավրիշևը, 2։1։

Այսպիսով  երկու խաղերի  արդյունքում  «Նոան»  հաղթեց  «Ուրարտուին»  ընդհանուր՝  3։1 հաշվով, և դուրս եկավ  VBet գավաթի  եզրափակիչ  փուլ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով