«Ալաշկերտը»` Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության չեմպիոն

Հունիսի 25-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի «Ալաշկերտ-աղջիկներ» — «Շիրակ-Հոմենմեն» եզրափակիչ հանդիպումը:

Հաղթելով 4:0 հաշվով` «Ալաշկերտ-աղջիկները» վաղաժամ հռչակվեց Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնության Ա խմբի չեմպիոն, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Խաղից հետո կայացած մրցանակաբաշխության ժամանակ մասնակից թիմերին շնորհվեցին մեդալներ, «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբին հանձնվեց չեմպիոնական գավաթը, իսկ «Լավագույն ռմբարկու» մրցանակին արժանացավ «Ալաշկերտ-աղջիկներ» ակումբի կիսապաշտպան Անի Ղուկասյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով