Այսօր «Լիվերպուլը» չեմպիոն կդառնա, եթե…

Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը «Լիվերպուլը» կարող է արդեն այսօր նվաճել: 31-րդ տուրում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 4:0 հաշվով ջախջախել է «Կրիսթալ Փելասին» և միավորների պաշարը հասցրել 86-ի:
Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում 23 միավորով, և այսօր հյուրընկալվելու է «Չելսիին»: Եթե Խոսեպ Գվարդիոլայի թիմը չհաղթի, ապա կկորցնի «Լիվերպուլին» հասնելու բոլոր շանսերը:
Հիշեցնենք, որ «կարմիրները» վերջին անգամ Անգլիայի չեմպիոն են դարձել 30 տարի առաջ` 1990 թվականին: