Անի Հովսեփյան. Ապագայի պլաններս մեծամասամբ կապված են Տոկիո 2020-ի հետ

Ամբողջ աշխարհում տարածված Կորոնավիրուսը ոչ միայն վնասել է հանրային բնականոն կյանքը, հասարակությանն ու համաշխարհային տնտեսությանը, այլ նաև չի շրջանցել սպորտը:
Համավարակի պատճառով տասնյակ մրցաշարեր չեղարկվեցին և դադարեցվեցին, իսկ հազարավոր մարզիկներ ստիպած եղան թողնել մարզումներն ու առժամանակ մոռանալ մրցումների մասին:
Եվրոպայի Մ-22 տարեկանների փոխչեմպիոն, Հայաստանի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը, ով դեռևս մարտի 17-ին դադարեցված Լոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պայքարում էր ՕԽ-ի քվոտայի համար, Sportx.am կայքի հետ հարզացրույցում խոսել է արտակարգ դրության ընթացքում մարզավիճակը պահելու խնդրի, մարզումները դադարեցնելու և առողջ ապրելակերպի կարևորության մասին:

-Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի տարածումը Ձեզ վրա:

-Կորոնավիրուսն ինչպես մյուսների, այնպես էլ ինձ վրա բացասական ազդեցություն է ունեցել, քանի որ ինչ-որ չափով կտրվել եմ մարզական կյանքից, լիարժեք մարզվելու հնարավորությունից և այդյունքում չեմ կարողանում պահպանել մարզավիճակս:

-Ինչպե՞ս եք մարզվել արտակարգ դրության պայմաններում:

-Մարզադալիճների փակ լինելու պատճառով մարզվել եմ տանը՝ անհատական ծրագրով, սակայն դա բավարար չէ պրոֆեսիոնալ մարզիկի համար:

-Լոնդոնում ընթացող մրցաշարի դադարեցումն արդյո՞ք ունեցավ իր հոգեբանական ազդեցությունը:

-Միանշանակ այո, քանի որ այն օրը, երբ որոշվեց դադարեցնել մրցաշարը ես պետք է պայքարեի մեդալի և օլիմպիական ուղեգրի համար: Չնայած դրան ես նաև դրական կողմն եմ տեսնում, այս ժամանակահատվածը հնարավորություն է լավ պատրաստվելու և մրցակցին ուսումնասիրելու համար:

-Ապագայի ի՞նչ պլաններ ունեք:

-Ապագայի պլաններս մեծամասամբ կապված են Տոկիո 2020-ի հետ, սակայն այս տարի հավանաբար կմասնակցեմ Եվրոպայի Մ-22 տարեկանների առաջնությանը, որը հուսանք չի հետաձգվի:

Որպես գործող մարզիկ, որքանով եք կարևորում առողջ ապրելակերպի դերը հասարակության կյանքում:

-Առողջ ապրելակերպը թե՛ մարզիկների, և թե՛ ոչ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող մարդկանց կյանքում շատ կարևոր է , քանի որ այն հնարավորություն է տալիս կոփվելու, կայուն դիմադրողականություն ձեռք բերելու, որը մասնավորապես այս վիրուսային պայմաններում շատ անհրաժեշտ է և մարմինը լավ մարզավիճակում պահելու»:
Հիշեցենք, որ մարտի 14-24-ը Լոնդոնում պետք է անցկացվեր բռնցքամարտի վարկանիշային մրցաշար, սակայն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՄՕԿ-ը որոշում կայացրեց մարտի 16-ի՝ երրորդ մրցումային օրվա մենամարտերից հետո դադարցնել մրցաշարը:

Մինչ դադարը Անի Հովսեփյանը 69 կգ քաշային կարգում նոկաուտով հաղթանակ էր տարել Չեխիան ներկայացնող մարզուհու նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով