«Խաբում էի ինքս ինձ». Սնեյդերը պատմել է, թե ինչպես է «Ռեալում» հարբեցող դարձել

Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը պատմել է, թե ինչպես է Մադրիդի «Ռեալում» հանդես գալու ժամանակ դարձել հարբեցող:

«Երտասարդ էի: Գնահատում էի ուշադրությունն ու հաջողությունը: Բայց ինչ-որ բան սխալ գնաց: Թմրանյութեր չեմ օգտագործել, բայց կար ալկոհոլ և ռոք-ն-ռոլ: Սովորել էի աստղի կյանքով ապրել: Երբ դու «Ռեալի» ֆուտբոլիստ ես, քեզ պաշտում են: Ամեն ինչ կարծես սիրո շերտով պատված լինի: Քայլում ես փողոցներով, հազարավոր եվրոներ ծախսում և վճարում ծանոթների հաշիվները: Չեմ կարող հիշել, որ այն ժամանակ ինձ ինչ-որ բանում մերժած լինեմ: Բավականին լավ էի խաղում, բայց մարդիկ ասում էին, որ կարող էի ավելի լավ հանդես գալ:

Միայնակ էի,  հազվադեպ էի տեսնում իմ նորածին որդի Ջեսսիին: Չնկատեցի, թե ինչպես օղու շիշն իմ լավագույն ընկերը դարձավ: «Ռեալի» համար իմ ապրելակերպն ընդունելի չէր: Ինքս ինձ խաբում էի` ասելով, որ ամեն ինչ լավ է և կարելի է հույս դնել ֆուտբոլային իմ ինտելեկտի վրա: Իսկ ֆունկցիոնալ առումով տապալվում էի: Քիչ էի վազում և դա թաքցնում էի իմ տեխնիկայի շնորհիվ: Մտածում էի` ոչ ոք դա չի նկատի…»,- իր ինքնակենսագրական գրքում գրել է Սնեյդերը, որի հատվածը մեջբերում է As պարբերականը:

Հիշեցնենք, որ Սնեյդերը «արքայական ակումբում» է հանդես եկել 2007-2009 թվականների ընթացքում, այնուհետև տեղափոխվել է «Ինտեր», որի առաջատարն է դարձել և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով