«Սպիտակամորթների կյանքը կարևոր է». Յուրահատուկ ակցիա է իրականացրել «Բերնլիի» երկրպագուներից մեկը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Բարնլի» հանդիպման ընթացքում մինչ բոլոր խաղացողները «սևամորթների կյանքը կարևոր է» ակցիայի շրջանակներում խաղից առաջ ծնկի էին իջել, իրենց աջակցությունը հայգնելով հակառասիստական շարժմանը, «Բերնլիի» երկրպագուներից մեկը յուրահատուկ ակցիա իրականացրեց, որը ցնցեց բոլորին:
«Էյթիհադ» մարզադաշտի երկնքում հայտնվեց ուղղաթիռ «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» գրությամբ պաստառով:
Կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բերնլիի» երկրպագու՝ Ջեք Հեփփին, անգլիացի 24-ամյա մի տղա, ում կյանքը վերջին օրերին կտրուկ փոխվեց: Այս կերպ ակցիայի կազմակերպիչները իրենց դժգոհությունն են հայտնել աշխարհում սկսված «Սևամորթների կյանքը կարևոր է» հակառասիստական շարժուման դեմ: «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչներն այս քայլը համարել են նվաստացուցիչ և վիրավորական:
Ջեքն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի դրոշ և գրել, որ ինքը չի պատրաստվում որևէ մեկից ներողություն խնդրել կատարվածի համար:
Խաղից հետո «Բարնլին» հայտարարել է, որ դատապարտում է «Սպիտակամորթների կյանքը կարևոր է» ակցիայի կազմակերպիչների գործողությունները: