Վինս Քարթերը հայտարարել է NBA-ի 22-րդ մրցաշրջանից հետո կարիերան ավարտելու մասին

«Ատլանտայի» հարձակվող Վինս Քարթերը հայտարարել է կարիերան մասին: 43-ամյա բասկետբոլիստը NBA-ում անցկացրել է 22 մրցաշրջան, սկսած 1998 թվականից:
Քարթերը պաշտպանում էր Տորոնտոյի, Նյու Ջերսիի, Օրլանդոյի, Ֆենիքսի, Դալլասի, Մեմֆիսի, Սակրամենտոյի գույները, իսկ վերջին երկու մրցաշրջաններում հանդես էեկել Ատլանտայում:
Քարթերը NBA-ում (1541) անցկացրած խաղերի քանակով երրորդն է, երկրորդտեղում է միայն Քարիմ Աբդուլ—Ջաբառուն (1560), առաջինը Ռոբերտ Փարիշը(1611), իսկ ընդհանուր միավորների հաշվարկով (25.758) նա 19-րդն է:
Քարթերը NBA-ի պատմության մեջ միակ բասկետբոլիստն է, ով դաշտ է մտել չորստասնամյակ շարունակ: Նա երբեք լիգայի չեմպիոն չդարձավ, բայց ստացավ մրցաշրջանի նորամուտի մրցանակը, ութ անգամ մասնակցեց NBA Stars մրցավեճին, իսկ ԱՄՆ—ի հավաքականի հետ նվաճեց 2000-ի Օլիմպիական խաղերի ոսկին: