Հայաստանի առաջին խմբի չեմպիոնության համար պայքարող «Վանը» 8:1 հաշվով հաղթել է «Անիին»:
Չարենցավանցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ են դարձել թիմի ռմբարկու Ուիլֆրիդ Էզան և Ղուկաս Պողոսյանը: Վերջինս իր երկրորդ գոլը խփել է 55 մետրից կատարած արտակարգ հարվածով: