«Լիվերպուլը» դարձավ Անգլիայի չեմպիոն

Անգլիայի առաջնության 31-րդ տուրի արդյունքում «Լիվերպուլը» դարձավ Պրեմյեր լիգայի չեմպիոն: «Մերսիսայդցիները» չեմպիոն են դառնում վերջին 30 տարում առաջին անգամ: Վերջին անգամ նրանք առաջնությունը հաղթել էին 1990 թվականին:
Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 86 միավոր և առաջնությունից 7 տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար:
Մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթին» այսօր պարտվեց «Չելսիի» (1:2) և ունի 63 միավոր:
Նշենք, որ «կարմիրներն» իրենց պատմության մեջ 19-րդ անգամ դարձան Անգլիայի չեմպիոն: