Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուռբոլիստ։
Մրցանակի համար հավակնում էին նաև՝ Սերժ Գնաբրին («Բավարիա»), Ջեյդոն Սանչո, Էռլինգ Հոլանդ (Դորտմունդի «Բորուսիա»), Ամին Հարիթ («Շալկե 04»), Տիմո Վերներ («Լեյպցիգ») և Կայ Հարվեց («Բայեր»)։
Լավագույն նորեկ է ճանաչվել «Բավարիայի» պաշտպան՝ Ալֆոնսո Դեվիսը։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին Բունդեսլիգայում մասնակցել է 30 հանդիպման, խփելով 33 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։