Ապշեցուցից արդյունք և պոկեր Սարգիս Ադամյանի թիմի ու Դորտմունդի «Բորուսսիայի» միջև խաղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվել է Դորտմունդի «Բորուսսիային» և 4:0 հաշվով հաղթանակի հասել:

Պոկերի հեղինակ է դարձել հյուրերի հարձակվող Անդրեյ Կրամարիչը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը բացակայել է վնասվածքից ամբողջությամբ դեռ չապաքինվելու պատճառով:

Այդ փայլուն հաղթանակի շնորհիվ «Հոֆֆենհայմը» վաստակել է 52 միավոր և գրավել վեցերորդ տեղը: Դա ակումբին հնարավորություն է տվել Եվրոպա լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր նվաճել:

«Բորուսսիան» 69 միավորով դարձավ փոխչեմպիոն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով