Բարձրագույն խումբ. «Շիրակը» Երևանում հաղթեց «Արարատին» և հավասարվեց առաջատարին

Մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ տուրը։ Առաջին խաղում Երևանի «Արարատը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունեց չեմպիոնության համար պայքարող Գյումրու «Շիրակին»։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով, նախ 24 — րդ րոպեին երևանցիների կազմում հաշիվը բացեց Զավեն Բադոյանը, իսկ մեկ րոպե անց տուգանային գեղեցիկ հարվածով «Շիրակի» կազմում հաշիվը հավասարեցրեց Ժիրայր Մարգարյանը, 1։1։
Երկրորդ խաղակեսը անցավ հյուրերի տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում 55-րդ րոպեին Մորի Կոնեն առաջ մղեց «Շիրակին» հաշվի մեջ, իսկ 84-րդ րոպեին նույն Մորի Կոնեն հաշիվը դարձրեց 1։3 իր հաշվին արդեն դուբլ գրանցելով, իսկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցնելով 21-ի։ Խաղավարտից մի քանի վարկյան առաջ Ժիրայր Մարգարյանը իր հաշվին դուբլ գրանցելով հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր, 1։4։
Այս հաղթանակից հետո Վարդան Բիչախչյանի թիմը վաստակեց 45 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, ընդ որում գործող չեմպիոնը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Երևանի «Արարատը» 33 միավորով եզրափակում է լավագույն վեցնյակը։