Գոլ 118-րդ րոպեին. «Մանչեսթեր Յունայթեդը» մտավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչը մեկնարկել է «Նորվիչ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղով:

51-րդ րոպեին Օդիոն Իգալոն առաջ է մղել հյուրերին, սակայն 75-րն Թոդ Կանտվելը պատասխան գոլն է խփել: Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ նույն Իգալոյի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Թիմ Քլոզեն:

Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով և մրցավարը նշանակել է լրացուցիչ ժամանակ: Որոշիչ է դարձել 118-րդ րոպեն, երբ գրոհին միացած Հարրի Մագուայրը սահընկումով կատարած հարվածով հաղթանակ է պարգևել ՄՅՈւ-ին:

Այսպիսով, Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը մտավ կիսաեզրափակիչ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով