Խոշոր տրանսֆերային փոխանակման համար վաղը կարևոր իրադարձություններ են լինելու

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կիսապաշտպաններ Արթուր Մելոյի ու Միրալեմ Պյանիչի փոխանակումը պաշտոնապես հաստատելուց համար վաղը կարևոր քայլ են կատարելու:

«Բլաուգրանան» ու «ծեր թինյորան» ֆուտբոլիստներին թույլ են տվել մեկնել ապագա ակումբներ, որպեսզի բուժզննում անցնեն, տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Վաղը բոսնիացին ժամանելու է Կատալոնիա, իսկ բրազիլացին` Թուրին:

Եթե բուժզննումները հաջող անցնեն, առաջիկա մի քանի օրերի ընթացքում ակումբները պաշտոնապես կհայտարարեն  տրանսֆերների մասին: Պաշտոնական տեղափոխությունները կկայանան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ թուրինցիները 70+5 միլիոն եվրո են վճարելու 23-ամյա Արթուրի համար, իսկ կատալոնացիները 60 միլիոն` 30-ամյա Պյանիչի համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով